ՈՐՈՇ ԽՈՍՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Լավ համակարգված թիմային աշխատանքը խոսում է մեր մասին

Մեր առաքելությունը

Լավագույն մասնագետներին, նյութերը և սարքավորումները համակարգելով՝ ապահովել շինարարական նախագծերի որակյալ իրականացում

Մեր տեսլականը

Ապահովել աշխատակիցների աշխատանքի անվտանգությունը, աշխատանքի բարձր որակը, հոգատարությունը՝ շրջակա միջավայրի նկատմամբ

Մեր մասին

Մեր առանձնահատկություններից մեկն էլ հենց աշխատանքի բարձր որակի ապահովումն է։

«Ազուրիտ»-ը շինարարական առաջատար ընկերություններից է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով և գերազանց արդյունքներով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակություն ունեցող շինությունների կառուցման բոլոր փուլերում։ Մեր հիմնական նպատակը բարձր որակի ապահովումն է յուրաքանչյուր նախագծում՝ հողային աշխատանքներից մինչև շինարարության ավարտը: Մենք ձգտում ենք գերազանցել հաճախորդների սպասումները և առաջարկել լավագույն լուծումները շինարարության ոլորտում:

2013 թվականին հիմնադրվելով՝ «Ազուրիտ»-ը  իրականացնում էր լայնամաշտաբ հողային աշխատանքներ։ Մեր նվիրված թիմի ջանքերի և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մենք արագորեն ընդլայնեցինք մեր գործունեության շրջանակները և այժմ իրականացնում ենք նաև բարդ ու նորարարական շինարարական նախագծեր։ 

Կարդալ ավելին


Մենք հաջողությամբ կատարել ենք խոշոր հողային-շինարարական աշխատանքներ թե՛ հանքարդյունաբերական-արտադրական բարդ կառույցների, թե՛ գյուղատնտեսական նշանակության կառույցների համար՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Մեր բետոնի գործարանները հնարավորություն են տալիս ապահովել որակյալ, հուսալի և ժամանակին մատակարարում,ինչըթույլ է տալիս մեզ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել մեր շինարարական նախագծերի բարձր որակը ու անխափան ընթացքը:

Մենք հավատացած ենք, որ որակը ոչ միայն մեր առաքելությունն է, այլև մեր հիմնական առավելությունը։ Պրոֆեսիոնալ թիմի և տեխնիկապես հագեցվածության շնորհիվ մենք իրականացրել ենք միջազգային պատվիրատուների կողմից միջազգային ստանդարտներով ծրագրեր։ Մեր փորձառությունը, նվիրվածությունը և պատվիրատուների նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումը դարձնում են մեզ վստահելի գործընկեր շինարարության ոլորտում:

 

Լավագույն լուծումները Ձեր նախագծերի համար

«Ազուրիտ»-ը առաջարկում է համալիր շինարարական ծառայություններ, ներառյալ հողային աշխատանքներ, շենքերի կառուցում և շինարարություն A-Z ։ Մենք ունենք մեծ փորձ և հմտություններ մեծամասշտաբ նախագծերի իրականացման գործում՝ լինի դա բնակելի, կոմերցիոն, թե արդյունաբերական շինարարություն։ Մեր փորձառու թիմը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ՝ ապահովելով արդյունավետ և որակյալ աշխատանք։
Մեր առաքելությունը

Լավագույն լուծումները Ձեր նախագծերի համար

«Ազուրիտ»-ի առաքելությունն է կազմակերպել և իրականացնել շինարարություն՝ համապատասխան միջազգային բարձրագույն ստանդարտներին: Մենք առաջարկում ենք ցանկացած բարդության ոչ ստանդարտ լուծումներով նախագծեր, ներառյալ փոսորակների պատերի ամրակապում և տորկրետացման աշխատանքներ:

Մեր սարքավորումները համապատասխանում են բարձրագույն միջազգային ստանդարտներին և մշտապես թարմացվում են: Աշխատանքները կատարվում են եվրոպական, չինական և ամերիկյան լավագույն սարքերով, որոնք ձեռք են բերվում պաշտոնական ներկայացուցիչներից:

Այս 11 տարիների ընթացքում «Ազուրիտ»-ը դարձել է վստահելի գործընկեր և գործատու՝ հոգ տանելով շրջակա միջավայրի մասին և իրականացնելով աշխատանքները բնապահպանական բոլոր պահանջների համաձայն: Մեզ համար կարևոր է նաև ստեղծել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր՝ խթանելով աշխատակիցների արդյունավետությունը:

Մեր նպատակն է կառուցել ապագա, որտեղ որակը, նորարարությունը և վստահությունը առաջնային են, ապահովելով մեր հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ և նորարարական լուծումներ: